«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նոր երգ նվիրված բժիշկներին

Նոր երգ նվիրված բժիշկներին
22.06.2020 | 18:46

«Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ 2019 թվականին առաջին անգամ իրականացրեց աննախադեպ մրցանակաբաշխություն, որի ընթացքում բժշկության ոլորտի լավ մասնագետները Հայաստանի տարբեր անկյուններից ստացան իրենց «Որակի նշանը»: Հենց այդ ժամանակ առաջին անգամ կատարվեց «Որակի նշանի»-ի իրականություն դարձրած նոր երգը` նվիրված բժիշկներին:


Գաղափարի կյանքի կոչման գլխավոր աջակիցը Հրաչյա Պողոսյանն է, աջակցել են նաև՝ լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը,Մաստարայի համայքի ղեկաղար Սարգիս Ավետիսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն, «Մեդիտեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ՍՊԸ-ն։


Երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է։ Խոսքերի հեղինակը՝ Գայանե Ավետիսյանը։ Նախագծի երաժշտական մասի պատասխանատուն է Թագուհի Գևորգյանը: Նախագծի պատասխանատուն՝ Հարություն Էքիզյանը։ Այդ երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: Գլխավոր պրոդյուսեր՝ Վահե Հարությունյան։ Երգը կատարել են 5 տաղանդավոր երգիչ և երգչուհի` ռուսաստանաբնակ Սոնան, Սոնա Շահգելդյանը, Ռուսլան Էլիազյանը, Մհեր Արմենիան և Անահիտ Շահբազյանը:
Նկահանումներն իրականացվել են Երևանում և Մոսկվայում, իսկ կադրերն իրական են` արված վիրահատությունների ընթացքում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ